shabat.am-ը գրում է. Լոս Անջելեսի իրավապահ մարմինները Պանորամա Սիթիի փողոցներից մեկում գնդակահարել են հայ Օրբել Նազարյանսին, ով ինքնասպանության հակումներ է ունեցել:
 
dailynews.com կայքի հաղորդմամբ՝  Լոս Անջելեսի ոստիկանության ղեկավար Չառլի Բեքին հայտնել է, որ 22-ամյա երիտասարդը զանգահարել է 911 ծառայություն և ասել, որ զինված է ատրճանակով ու դանակով և մտադիր է ինքնասպանություն գործել:
 
Սակայն, երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, Նազարյանսը դիմադրություն է ցույց տվել: 
 
Ոստիկանության ղեկավարը  մանրամասնել է, որ իրավապահները  ճանաչում էին երիտասարդին ու գիտեին, որ նա հոգեկան խնդիրներ ունի:
«Նրանք փորձել են հանգստացնել նրան. երիտասարդը զինված էր 50 սմ երկարությամբ մետաղյա ձողով»,-պատմել է Բեքը: Ոստիկանապետը պատմել է, որ իրավապահները սպանել են Նազարյանսին, քանի որ նա  փորձել էր հարձակվել ոստիկանների վրա:  
 
Հայտնի է, որ ոստիկանները ձայնագրել են կատարվածը: