Համացանցում հայտնվել է «թռչող ռադար» Ա-100-ի առաջին թռիչքի տեսագրությունը (տեսանյութ)
Ռուսական Звезда հեռուստաալիքը հրապարակել է ռադարային հսկողության և ղեկավարման բազմաֆունկցիոնալ ավիացիոն համալիրի՝ Ա-1-ի, առաջին թռիչքի տեսանյութը:


РИА Новости-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին կայացած թռիչքի ընթացքում մասնագետները հետևել են ինքնաթիռի աերոդինամիկական հատկանիշներին և սարքավորումների աշխատունակությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «թռչող ռադարը» ստեղծվել է Ил-76МД-9А ռազմական տրանսպորտային ինքնաթիռի հիման վրա: Ավիացիոն համալիրի հնարավորությունները ներառում են նպատակի հայտնաբերումը և ուղեկցումը, ինչպես նաև՝ մասնակցությունը մարտական և հարձակողական ինքնաթիռների կառավարման հարցում՝ օդային, ցամաքային և ծովային թիրախների վրա հարձակվելու ժամանակ: