shabat.am-ը գրում է. ԱԺ-ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն  ընդունեց առաջին ընթեցմամբ` 68 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
 
Ձեռնպահ քվեարկեց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը:
 
Մինչ քվեարկությունը խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենց առաջարկությունները հաշվի առնելու դեպքում, իրենք երկրորդ ընթեցմանը կողմ կքվեարկեն: 
 
 «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սերտ կապի մեջ են ոլորոտում աշխատող ՀԿ-ների հետ, նրանց հետ խորհրդակցել են և նրանք բավարաված են օրենքով:
 
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդւնվեց միաձայն` 93 կողմ: 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում