Մարտի 2-ին, խոշոր ու «շումախերական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 99 ՍՍ 299 համարանիշի և թիվ 49 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1536 Տ համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է՝ մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն։
 
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել գազախողովակը։