Մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Աշտարակ- Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Մայիլյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 35 NՏ 404 համարանիշի և Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ, 32-ամյա Վահագն Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 78 QQ 088 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է: