Մարտի 2-ին, Ժամը 10:30-ի սահմաններում 32-ամյա Վաչագան Գևորգյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 34 VQ 407 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: