Յակուտիայում, բժիշկ Վլադիմիր Նաումովն իր ընկերուհու հետ, զվարճանում էր գիշերային ակումբում, սակայն նրանք չսահմանափակվեցին այդքանով և պարզ չէ, թե ինչ պատճառներից ելնելով դաժանորեն ծեծեցին ակումբում գտնվող կանանցից մեկին: 
 
Ծեծված կինըն իհարկե դիմեց բժշկի և ինչպիսին էր նրա զարմանքը, երբ հանձինս իրեն ընդունող բժշկի տեսավ վայրենի երիտասարդին, որն անխնա հարվածներ էր հասցնում իրեն: Կիննը ցնցված էր, սակայն ամենազարմանալին բժշկի արձագանքն էր. նա իրեն պահեց շատ տարօրինակ և նորից փորձում էր հարձակում գործել կնոջ վրա: Աշխատակիցները նրան ետ պահեցին, փորձում էին հանգստացնել:
 
Հետագայում պարզ դարձավ, որ մեղադրվողն ընդունել է իր կատարած հանցանքը: Նա պետք է տուգանք վճարի և այսքանով գործն ավարտվում է: Տուժողը չի առարկում...