Նայրոբիի հիվանդանոցներից մեկում քենիացի վիրաբույժները սխալմամբ վիրահատել են մեկ այլ հիվանդի գլխուղեղը, ով բացարձակ դրա կարիքը չի ունեցել։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։
 
Ըստ լրատվամիջոցի, բժիշկները ուղեղում տրոմբ հայտնաբերված հիվանդի փոխարեն, վիրահատական սեղանին են պառկեցրել թեթև այտուցով հիվանդանոց ընդունված հիվանդին։ 
 
Բժշկական սխալի մասին հայտնի է դարձել վիրահատության երրորդ ժամվա ընթացքում, երբ վիրաբույժները առողջ մարդու ուղեղում սկսել են հուսահատ փնտրել գոյություն չունեցող տրոմբը։
 
Հաղորդվում է, որ սխալմամբ վիրահատված հիվանդն արդեն կազդուրվում է։ Նաև բարելավվել է այն տղամարդու վիճակը, ում մոտ տրոմբ էին գտել, հնարավոր է, որ նա նույնպես կարիք չունենա վիրահատվելու։
 
Աղբյուր՝ shabat.am