
Բայց ընտրություններից հետո պարզ դարձավ՝ Ա. Սարգսյանը ստացել է 90 կողմ և 10 դեմ ձայն այն դեպքում, երբ «Ելք»-ից քվեարկությանը մասնակցել էր 7 հոգի: Այսինքն՝ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին հայտարարած խմբակցություններից եղել են ընդդիմացողներ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Հիմա եթե ասեմ` մերոնք իդեալական են, այսինքն` կասկածի տա՞կ դնեմ ՀՅԴ պատգամավորներին կամ «Ծառուկյան» դաշինքին