Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:
 
Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին: