Երեկ՝ մարտի 2-ին, Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ փետրվարի 17-ին, Արարատ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ղազար Ղազարյանը իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր եղբոր որդու՝ համագյուղացի, 29-ամյա Գագիկ Ղազարյանի հետ։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վիճաբանության ժամանակ Ղ. Ղազարյանը իր անվամբ հաշվառված «Իժ-27» տիպի 26 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակել է Գ. Ղազարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
 
Արարատի ոստիկանները հայտնաբերել են Ղ. Ղազարյանին, ով ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն և ներկայացրել նաև որսորդական հրացանը։