shamshyan.com-ը գրում է. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկին խնամում են բժիշկները՝ տնօրեն Բագրատ Բավեյանի գլխավորությամբ:
 
Փոքրիկի մայրը երեխային թողել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և հեռացել:
 
Նորածնին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ երեխայի մոտ առկա են եղել առողջական որոշ խնդիրներ: Այժմ երեխայի վիճակը լավ է, նա ինքնուրույն շնչում է, սնվում և ժպտում բաժանմունք մտած յուրաքանչյուր այցելուի:
 
Թե՛ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, թե՛ «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բ. Բավեյանը հատուկ խնամք են ցուցաբերում փոքրիկի հանդեպ:
 
Նրանք ոչ միայն հավատարիմ են մնում Հիպոկրատին տված երդմանը, այլ ավելին՝ ապացուցում են իրենց մարդկային բարձր հատկանիշները:
 
Երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կտեղափոխվի մանկատուն: