Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շերամի փողոցի թիվ 17 շենքի 2-րդ մուտքում՝ աղբատար խողովակում, 2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո փլուզում է տեղի ունեցել և նկատվում է ծուխ։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են մեկնել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
 
Ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Փրկարար ծառայությունը պարզում է, թե ինչն է եղել նման դեպքի պատճառը։