Նորանոր ընդդիմադիր խաղացողների բացահայտումներ կլինենԷն մարդու նման ենք, երբ մարդուն ասում են՝ կնիկդ ման է գալիս, ասում է՝ որ ման է գալիս խի մի օր մեր տուն չի գալիս։

Հիմա ՀՎԿ-ն է։ Այնպես ենք իրար խառնվել, ասես ՀՎԿ-ն նոր է բացահայտվում։ Սա քաղաքականություն է ի վերջո, ընդունեք, որ աչքներովս տեսնենք, «բռնցնենք», էլի պիտի ասեն այն, ինչ ասում է Հերմինե Բիշարյանը․

«Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցությունն այսօր էլ է ընդդիմադիր, որևէ նշանակություն չունի, որ համագործակցության հուշագիր են ստորագրում քաղաքապետը և մեր ավագանին»։

Դե, իհարկե, իրենց սիրտը ցավում է Վանաձորի համար, իրենց սիրտը ցավում է ԵրԳրի համար և դրա համար հուշագիր են ստորագրում։

Շատ շուտով ականատես կլինենք նորանոր բացահայտումների և կմոռանանք Հերմինեին էլ, Մամիկոնին էլ։ Ամեն ինչին քառասունք ունի։ Չնայած, եթե ուշադիր լինեք, կտեսնեք, թե ով ինչու է «մի քիչ հեռացել տաք կրակից»։ Տեսեք ինչ օրն եք ընկել, որ ընդդիմադիր դաշտում էլ մեկը չի գտնվում, որ մարդիկ հավատան, իշխանական փարթամ, պարարտ դաշտն է օգտագործվում․․․

Վերջը չհասկացանք կամ չենք ուզում հասկանալ՝ « Ինչքան բարձր են ծղրտում», այնքան դրա հնարավորությունը տրված է, ու պատատուկի նման լավ կլինի՝ «իշխանության գոգում մեծացած» տնային բույսերի «վզով չընկնենք», ասենք՝ մալաձեց․․․

Վաղուց քաղաքական աքլորները ծուղրուղու կանչելու ժամը մոռացել են։ Այնպես չլինի, որ մենք էլ մոռանանք։

Հիշեցնենք, որ Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությյունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։

 

Հասմիկ Բաբաջանյան