Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում ճակատ- ճակատի բախվել են Volkswagen Passat մակնիշի 35 MA 939 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 09 US 173 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: