Սեպտեմբերից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում է գտնվում 6 ամսական Նարեկը։ Նորածնին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ երեխայի մոտ առկա են եղել առողջական խնդիրներ։ Փոքրիկի մայրը երեխային թողել է հիվանդանոցում և․․․ հեռացել։
 
Ահա թե ինչ է պատմում բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը․
 
Փոքրիկը սեպտեմբերից մեր հիվանդանոցում է, և գտնվում է մեր բուժանձնակազմի հոգածության ներքո: Ի դեպ ասեմ, որ այլ նյութով լրագրողը եղել է հիվանդանոցում։ Մեր բժշկուհին մոտեցել է փոքրիկին, երեխան սկսել է ժպտալ, լրագրողը հարցրել է՝ մա՞յրն է․․․ այլ երեխաների ծնողները պատմել են, որ երեխայի մայրը թողել է երեխային և նա բժշկուհին է:
 
Երեխայի բոլոր կարիքները հոգում է հիվանդանոցը՝ այլ կերպ չէր կարող լինել: Պարզապես ուզում եմ միշտ հիշենք, որ մեր բժիշկներն անում են անհնարինը ու շատ հաճախ արժանանում ոչ ճիշտ վերաբերմունքի։
 
 
Հասմիկ Բաբաջանյան