Հիսուսը բացում է մեզ երկու պարզ սկզբունք՝ լսված և պատասխանված աղոթքի, երբ հարություն է տալիս Ղազարոսին:
 
«Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր. Հիսուսն էլ իր աչքերը դեպի վեր բարձրացրեց և ասաց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։
 
Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։
 
Եվ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։
 
Եվ մեռելը դուրս եկավ՝ ոտները և ձեռքերը պատանով կապած, և երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրանց ասաց. արձակեցեք դրան և թողեք գնա» (Հովհաննես 11.41-44):
 
Հետաքրքիրն այն է, որ Նա ասում է «այս շրջակա ժողովրդի համար ասացի»:Նա ցանկանում էր, որ այստեղից մի դաս առնենք. «որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ»: Տերը տալիս է մեզ երկու բանալի՝ հաջողված աղոթքի:
 
Գոհություն. Նա սկսում է աղոթքը գոհությամբ:
Գոհությունը աբստրակտ մի բան չէ և այստեղ չի հնչում պարզապես հնչելու համար: Նա գոհանում է, որ Աստված լսում է Իրեն:
 
Սկսեք աղոթքը Աստծուն գոհությունից՝ կոնկրետ իրադարձությունների համար, պատասխանված աղոթքների համար և ամեն ինչի համար, որ ունեք այսօր:
 
Դուք ունեք բաներ, որոնց համար կարող եք գոհանալ: Իսկ ավելի լավ է աղոթքը սկսել գոհությունից նրա համար, որ խնդրածը արդեն լսվել է, և պատասխանը ճանապարհին է:
 
Վստահություն, որ Աստված արդեն լսում է:
«Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ»: Մի՛շտ: Հիսուսը գիտեր դա: Նա համոզված էր դրանում: Նա միշտ խոսում էր այդ մասին:
 
Հարց տվեք ինքներդ ձեզ. համոզվա՞ծ եք արդյոք, որ Աստված լսում է ձեզ: Գուցե ձեր աղոթքը լի է կասկածներո՞վ:
 
Ես առաջարկում եմ ձեզ՝ հետևել Հիսուսի օրինակին և Նրա հավատքին. «Գոհանում եմ քեզնից, Տե՛ր, որ Դու միշտ լսում ես ինձ և պատասխանում»: Չէ՞ որ Աստծո Որդին հենց այդպես էր անում: Չէ՞ որ մեր երկնային Հայրը լսում է և պատասխանում:
crossnews.am