Մարտի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին ժամը 23:30-ի սահմաններում դանակով զինված ներս է մտել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկը և դանակի մի քանի հարված է հասցրել նույն տան բնակիչ, 60-ամյա Հրաչիկ Խաչատրյանի թիկունքի հատվածին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Խաչատրյանին, ով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Մելքոնյանը:
Կայքի տեղեկություններով՝ Կ. Մելքոնյանը ժամը 23:00-ի սահմաններում մտել է Հ. Խաչատրյանի տուն, գողություն կատարելու նպատակով: