Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ընթացքում: Այն առանձնանում է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Այն կանխարգելում է նաև հեղուկի կուտակումն օրգանիզմում:
Մաղադանոսով թեյը բավական հեշտ է պատրաստել.  բաղադրիչներ
5 ճյուղ մաղադանոս
1 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը
Մաղադանոսը կտրատեք, վրան եռացրած ջուր լցրեք:
Կրակն անջատեք, թողեք 20 րոպե:
Մաղադանոսը միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է ազատվել բակտերիաներից, տոքսիններից, ինչպես նաև օրգանիզմում կուտակված այլ վնասակար նյութերից: Այն ուժեղ հակաօքսիդանտ է, որը կարող է չեզոքացնել ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը, նվազեցնել մի խումբ հիվանդությունների առաջացման հավանականությունը: