Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին մահացել է 31 տարեկանում,- հաղորդում է «La Gazzetta dello Sport»-ը: Իտալական ակումբը պետք է այսօր արտագնա հանդիպում անցկացներ «Ուդինեզեի» հետ: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի համարում:
 
Հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամանակով: Հավանական է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ: Նա երկու տարեկան աղջիկ ունի: Պաշտպանը 14 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում: