Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքում միմյանց են բախվել Շամուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Վաչիկ Վանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի, 23 UL 025 համարանիշի, Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Գագիկ Ամիրխանյանի վարած Mercedes 69 LD 009 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Վասիլի Բեկթաշյանի վարած Nissan մակնիշի 15 ՏF 303 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 06-ի ուղևորուհի, 14-ամյա Տաթևիկ Վանյանը դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն գնացել: