Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 34 ՍR 478 համարանիշի և «Volkswagen» մակնիշի 34 RZ 722 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի ենթարկվածները երկու կողմից բարեկամներ են: