10 Հոգեբանական հետաքրքիր փաստեր1. Եթե մարդ փորձում է ինչ-որ բան հիշել և այդ ընթացքում նայում է Ձեր աչքերի մեջ, ապա վստահ եղեք, որ Ձեզ խաբում են:
 
2. Կանայք զգում են իրենց սիրված, երբ դեմ առ դեմ հաղորդակցվում են զուգընկերոջ հետ:
  
Տղամարդիկ ընդհակառակը, էմոցիոնալ մտերմություն են ապրում, երբ աշխատում են, խաղում են կամ զրուցում են նստած զուգընկերուհու կողքը:
 
3. Շատ հաճախ անփոխադարձ սերը վեր է ածվում իսկական գլխացավանքի և նույնիսկ մեծանում է հոգեկան շեղումների հավանականությունը, այնպիսի շեղումների,  ինչպիսին է օրինակ Ադելի սինդրոմը:
 
Ադելի սինդրոմը դա երկարատև ցավալի և անփոխադարձ սիրահարվածությունն է այլ մարդուն:
 
4. Հոգեբանության իմացությունը դժվարեցնում է կյանքը, իսկ նրա կիրառումը՝ հեշտացնում:
 
5. Հոգեբանները պարզել են, որ կնոջը անհրաժեշտ է ընդամենը 45 վայրկյան, որպեսզի կարողանա գնահատել անծանոթ տղամարդուն: Դրանից 10 վայրկյանը նա ծախսում է տղամարդու կառուցվածքը գնահատելու վրա, 8 վայրկյանը՝ աչքերը գնահատելու վրա, 7 վայրկյան նայում է մազերին, 10-ը ծախսում է շուրթերի և ծնոտի վրա, 5 վայրկյանը՝ ուսերի: Իսկ մնացած 5 վայրկյանը նայում է ամուսնական մատանուն, եթե այն առկա է:
 
6. Մարդու համար չկա ավելի հաճելի ձայն, քան արտասանված իր անունը: Առաջինը ինչ պետք է հիշել ծանոթանալուց՝ դա անունն է: Ոչ պաշտոնը, ոչ մասնագիտությունը, այլ անունը: Դա լավ հարաբերությունների հիմնական պայմանն է:
 
7. Օքսֆորդի համալսարանի գիտնականները որպես հոգսերի և անհանգստության դեմ պայքարի լավագույն միջոց համարում են ընթերցանությունը: Նրանք պնդում են, որ այս մեթոդը շատ արագ է ազդում մարդու օրգանիզմի վրա: Անհավանական է, բայց այս մեթոդը ավելի լավ է ազդում, քան ալկոհոլի ընդունումը, զբոսանքը, թեյը կամ երաժշտություն լսելը:
 
8. Որպեսզի կարողանաք արագ քնել, պետք է պառկել մեջքի վրա, ձգվել և թուլացնել ամբողջ մարմինը: Փակել աչքերը և փակ կոպերով բարձրացնել աչքերը դեպի վեր: Դա աչքերի համար քնի պահին սովորական դիրք է: Այդպիսի դիրք ընդունելով, մարդը քնում է արագ, թեթև և խորը:
 
9. Նրանք, ովքեր քնում են 6-7 ժամ, ավելի քիչ են հակված վաղաժամկետ մահվան վտանգին, քան նրանք, ովքեր քնում են 8 ժամ: Բայց գիշերները 5 և ավելի քիչ ժամ քնողների մոտ ավելի մեծ է հավանականությունը հոգեկան պրոբլեմների, քան 8-9 ժամ քնողների մոտ:
 
10. Մեծ սպորտային իրադարձությունների ժամանակ միլիարդավոր թվիթեր ուսումնասիրելով, գիտնականները հանգել են այն մտքին, որ որքան «բարձր» և վստահ է վիճողի հայտարարությունը, այքան մեծ է նրա վեճում հաղթելու հավանականությունը: