Մարտի 4-ին, Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները Մեծամորի ոստիկանապետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, ով Մեծամորի ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մեծամորի ոստիկանություն։
 
Վերջինս հայտարարել է, որ ինքը այդ կեղծ ահազանգը կատարել է, քանի որ էլեկտրիկը իրենից իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի գումարն է պահանջել և հայտնել է, որ եթե նա վճարումը չկատարի, ինքը կհոսանքազրկի նրա բնակարանը, ինչից հետո է Տ. Խաչատրյանը ահազանգել է «911»։