shabat.am-ը գրում է. Rosbalt.ru-ի հոդվածագիր Իրինա Ջորբենաձեն այն տեսակետն է հայտնել, որ ՌԴ-ի և Իրանի ներկայացուցիչների այցերը Երևան և Բաքու հնարավոր է կապված լինեն ԱՄՆ հետախուզության զեկույցի հետ:
 
ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտարարել էին ԼՂ հակամարտության վերսկսման հավանականության մասին, ինչպես հիշեցնում է լրատվամիջոցը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք Բաքու և Երևան Իրանից և ՌԴ-ից ներկայացուցիչների այցերը կապված են դրա հետ: 
 
Հոդվածագիրը շեշտում է, որ ԱՄՆ հետախուզության նման «անկեղծությունը» աննկատ չէր կարող մնալ Երևանի և Բաքվի ուշադրությունից: Հարցը, թե ով է շահագրգռված նոր պատերազմում, դեռ անպատասխան է, քանի որ կողմերը նման շահագրգռվածության մասին չեն հաստատում: Ադրբեջանի`պատերազմի մեջ շահագրգռված լիելը ավերիչ կլինի և հարցականի տակ կդնի գազամուղների և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունն ու գործունեությունը: Բացի այդ, Ադրբեջանը չի կարող ՌԴ և ԱՄՆ-ի աջակցության հույս ունենալ, նրանք  հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ են: 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում