Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելում, բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 73-ամյա Գառնիկ Տոնոյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼA 580 համարանիշի և Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Զեյնալյանի վարած Opel Vectra մակնիշի 30 ՕԼ 446 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժիշկների օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։
 
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ մի մասն էլ 2 ամսով փակել է Երևանի քաղաքապետարանը՝ այնտեղ ջրահեռացման խողովակներ փոխելու նպատակով։