Քաղաքացիները մեղադրում են ոստիկաններին, իրենց մեքենայի մեջ թմրանյութ գցելու համարՔրեական գործի նյութերով պարզվել է, որ ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել Ա. Անտոնյանն ու Ա. Դավթյանը, որոնց անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն Ա. Անտոնյանի ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 2.33 գրամ քաշով չորացված, մանրացված զանգված: Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված զանգվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
 
Նախաքննության ընթացքում հիշյալ երկու քաղաքացիները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենց չի պատկանում: Միաժամանակ հայտնել են, որ փաթեթավորված զանգվածը ոստիկանության աշխատակիցներն իրենք են նախապես դրել Ա. Անտոնյանի ավտոմեքենայի մեջ, այնուհետեւ` զննության ենթարկել այն:
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: