Նա, ով սովոր է ավելի հաճախ համբուրել իր երկրորդ կեսին, ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան նրանք, ովքեր չեն սիրում համբուրվել…
 
ԱՄՆ-ից մասնագետները կատարել են հետազոտություն, որը ցույց է տվել բավական անսպասելի արդյունքներ՝ պարզվում է, հաճախակի համբույրները կարող են ծայրահեղ դրական ազդեցություն ունենալ տղամարդու ֆինանսական վիճակի վրա։
 
Որոշ ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ կարծիք կա, որ համբույրները՝ ոչ այլ ինչ են, քան տղամարդկային թուլության դրսևորում, և հենց այդ պատճառով սիրելիի հանդեպ զգացմունքների այդպիսի դրսևորումը նրանց մոտ հակադրանք է առաջացնում։ Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատողները որոշել են պարզել, թե ի՞նչ օգուտ կարող են բերել տղամարդկանց քնքշանքները, որոնցից նրանք այդքան համառորեն հրաժարվում են։ Եվ նրանք եկան շատ անսպասելի եզրահանգման։ Պարզվեց, որ որքան հաճախ են տղամարդիկ համբուրում իրենց ընտրյալին, այնքան ավելի լավ է դառնում նրանց ֆինանսական վիճակը։
 
Մասնագետները հարցում են կատարել, որոնց մասնակցել են մի քանի տասնյակ տղամարդ, և որոնք ունեն բոլորովին տարբեր վերաբերմունք գեղեցիկ սեռի ներկայացուցչի հետ համբույրին։ Ամփոփելով անկետավորման արդյունքները, փորձագետները հայտնաբերեցին անսպասելի և հետաքրքիր յուրահատկություն՝ այն հարցվողները, որոնք սովոր են որքան հնարավոր է ավելի հաճախ համբուրել իրենց կեսին՝ ավելի մեծ գումար են աշխատում, քան այն հարցվողները, որոնք չեն սիրում համբուրվել։ Այսպես, տղամարդիկ, որոնք սովոր են համբուրվել՝ 73% դեպքերում կարող են հպարտանալ իրենց մեծ շահույթներով, շատ ետ թողնելով սիրո այդպիսի դրսևորման հակառակորդներին։
 
Գիտաշխատողները խորհուրդ են տալիս ավելի հաճախ «պարգևատրել» համբույրներով սիրելիներին՝ նրանց խոսքերով, քնքշանքի այդպիսի անմեղ ձևը ունակ է ապահովել բարձր տրամադրություն, բարելավել առողջությունը և հոգեկան հավասարակշռությունը, նաև դրական ազդեցություն ունենալ նրա ֆինանսական վիճակի վրա։
 
Աղբյուր՝ mediamag.am