Որպես կին ներկայացած տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
 
Օրեր առաջ Երևանում բռնության էր ենթարկվել տրանսգենդեր։ Նման հայտարարությամբ հանդես էր եկել «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբանը՝ նշելով, որ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
 
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հաղորդել էր, որ տուժած տրանսգենդերը գումարի դիմաց սեռական ծառայություններ է մատուցել տղամարդկանց, իսկ պայմանավորվելիս որոշ դեպքերում նախապես թաքցրել է իր իրական սեռը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բռնության շարժառիթը դարձել է հենց դա։
 
Նա «Odnoklassnik.ru» սոցիալական կայքում ներկայացել է «Ժակլին» անվանումով և մի տղամարդու հետ պայմանավորվել 30.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ:
 
Փետրվարի 28-ին տղամարդը գնացել է «Ժակլինի» բնակարան, ընթացքում հաճախորդը հասկացել է, որ «Ժակլինը» տղամարդ է և առաջացել է քաշքշոց, որի ժամանակ էլ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։
 
Միջադեպից հետո «Ժակլինը» տեղափոխվել էր հիվանդանոց։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ վերջինս սեռափոխ չի եղել, իսկ տղամարդն իրականում չի իմացել, որ մարմնավաճառը, ում հետ պայմանավորվել է, արական սեռի ներկայացուցիչ է։
 
Աղբյուր` Փաստինֆո