Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրի դատարանում դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ամբաստանյալ «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի դատավճիռը:
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը. «Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:
 
Իմ պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքն այդպես էլ չի ընդունել»:
 
Հարցին, թե փոխհատուցման մասով դատարանի հայցը բավարարե՞լ է թե ոչ, Մարինե Ֆարմանյանն ասաց, որ դատարանը բավարարել է միայն 2 մլն դրամ փոխհատուցման մասը, իսկ հայցի մյուս մասը թողել է առանց քննության:
 
Ինչ վերաբերում է դատավճիռը բողոքարկելուն, Մարինե Ֆարմանյանն ասաց, որ այդ հարցը դեռ որոշված չէ:
 
Աղբյուր՝ tert.am