Ժիրինովսկին առաջադրվել է ՌԴ նախագահի թեկնածու
Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցությունը վեցերորդ անգամ որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու է առաջադրել Վլադիմիր Ժիրինովսկիին: Այդ մասին երեքշաբթի խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից ՌԴ պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը:
«2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) բարձրագույն խորհրդի և Պետական դումայում Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահության համատեղ նիստին որոշում է կայացվել ՌԼԴԿ քաղաքական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածուի պաշտոնին առաջադրել կուսակցության նախագահ, Պետական դումայում ՌԼԴԿ-ի խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին»,- հայտարարել է նա:
 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ: Լրատվամիջոցների աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինն ի վերջո համաձայնել է մասնակցել ընտրություններին, սակայն Կրեմլում դեռևս քննարկվում են սցենարները, թե ինչպես և երբ Վլադիմիր Պուտինը կհայտարարի ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին:
 
Կրեմլում հակված են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրություններին ոչ թե ինքնառաջադրվի, այլ առաջադրվի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից:
 
Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին: