«Ի՞նչ նվիրել սիրելի աղջկան մարտի 8-ին» հարց, որը տանջում է ամեն 3-րդ տղամարդուն այս օրերին:
 
Հարցի պատասխանները բազմապիսի են ու բազմաբովանդակ, իսկ բոլոր պատասխանների անբաժան մասը դա մի փունջ ծաղիկն է, որն էլ ծաղկի գները դարձնում են աստղաբաշխական:
 
21-րդ դարում հեշտացել է այս հարցի պատասխանը, քանի որ արդեն կան մասնագիտացված ընկերություններ և անհատներ, ովքեր ֆանտազիայի մեծ պաշար ունեն ու ամեն անգամ կարողանում են օրիգինալ նվերներ մտածել` երջանկացնելով պատվիրատուի սիրած աղջկան:
 
Իհարկե, մի քիչ տրամաբանական չէ, որ քո փոխարեն ուրիշն է մտածում այդ հարցում, բայց միշտ չէ, որ ամեն անգամ կարողանում ես օրիգինալ լինել և երկրորդ կեսիդ զարմացնել:
 
Մեր երկրում արդեն իսկ մեծ ճանաչում ունեն այդպիսի ընկերությունները,  ուսումնասիրելով առաջարկները պարզ է դառնում, որ կարող ես ուղղակի մի փոքր գումար հատկացնել կազմակերպչին և այդ դժվար խնդիրը լուծվում է ու բոլոր կողմերը գոհ են մնում:
 
Իսկ եթե գումար չունես որպեսզի նման ծառայություններից օգտվես, ապա կարող ես անել հին ավանդական, դարերից եկող ու փորձված մեթոդով` ծաղկեփունջ և օծանելիք, կամ ծաղկեփունջ և ոսկյա զարդ համադրություններով նվերը.... Այս երկու միջոցը անփոխարինելի են և կգոհացնի գրեթե բոլոր աղջիկներին... ինչպես նաև ստուգված է տարիների փորձով: