Turkish airlines ավիաընկերության օդանավը պատրաստվում էր օդ բարձրանալ առանց վառելիքի, օդաչուն վառելիքի բացակայությունը նկատել է վերջին վայրկյանին և կտրուկ արգելակել, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
 
Օդանավը պատրաստվում էր Ստամբուլից Անկարա ուղևորվել:
Կտրուկ արգելակման հետևանքով օդանավի ներսում ցնցումից տուժել է աշխատակազմի մեկ անդամ, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ինքնազգացողության վատթարացում են ունեցել նաև մի շարք ուղևորներ: Օդանավն ավելի ուշ՝ վառելիքի լիցքավորումից հետո, օդ է բարձրացել: