Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյնը գոլի հեղինակ չի դարձել Անգլիայի առաջնության վերջին խաղում, ինչի պատճառով նրան հավասարվել են «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարող միանգամից երեք մրցակիցներ՝ Էդինսոն Կավանին, Լիոնել Մեսսին և Մուհամեդ Սալահը:
Հիշեցնենք, որ «Ոսկե խաղակոշիկը» հանձնվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուներին:
 
 
Առաջատար 5 առաջնություններում խփած յուրաքանչյուր գոլ գնահատվում է երկու միավոր: 
 
1-4. Հարի Կեյն, «Տոտենհեմ»՝ 24 գնդակ
 
1-4. Մուհամեդ Սալահ, «Լիվերպուլ»՝ 24
 
1.4. Էդինսոն Կավանի, ՊՍԺ՝ 24
 
1-4. Լիոնել Մեսսի, «Բարսելոնա»՝ 24
 
5. Չիրո Իմոբիլե, «Լացիո»՝ 23