Միշել ու Բարաք Օբամաները դարձել են 2017-ի ոճի խորհրդանիշներ․ ցանկում չկան Թրամփները
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշել Օբաման ներառվել են այն մարդկանց ցանկում, ովքեր 2017թ․-ին հագնվել են ամենագեղեցիկը։ Այն հրապարակվել է Vanity Fair-ում։
 
Այն զույգերի ցանկում, ովքեր այս տարի գրավել են իրենց էլեգանտ հագուստներով, ներառվել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ինչպես նաև Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրն ու նրա կինը՝ թագուհի Մաքսիման։
 
Գեղեցիկ հագնված տղամարդկանց մեջ է ներառվել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
 
Կանանցից ներառվել է երգչուհի Ռիհաննան, դերասանուհի Շառլոտ Գեյնսբուրն ու Իսպանիայի թագուհի Լետիցիան։
 
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը ցանկում չկան։