sportal.am-ը գրում է.  «Բարսելոնա»-ի ղեկավարները դժգոհ են թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի պահվածքից: 
 
Cadena Ser-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբում մտահոգված են ստեղծված իրավիճակից և խաղադաշտի սահմաններից դուրս ֆրանսիացու պահվածքից: 
 
Դեմբելեն «կապտանռնագույններ»-ի համար անընդունելի կենսակերպով է ապրում, ինչպես նաև չի հետևում իրեն նշանակված դիետային: 
 
Ընդ որում՝ «Բարսելոնա»-ում կարծում են, որ դա պայմանավորված է նրա եիրտասարդ տարիքով և փորձի բացակայությամբ: