Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է, թե ինչպես է անցել Գրիշա Աղախանյանի «Իմ առաջին 50–ամյակը» խորագրով համերգը` հայտնիների մասնակցությամբ։ Համերգից հետո Գրիշան ընկերների հետ գնացել է Երևանի ժամանցի կենտրոններից մեկը, որտեղ անցել է միջոցառման after party–ն։
 
Tert.am Life–ի լուսանկարիչը ներկա է եղել է նաև այս երեկույթին և ֆիքսել հետաքրքիր պահերը։ Երեկույթը շարունակվել է Սրբուհի Սարգսյանի երգերի և dj Smoke–ի երաժշտության հնչյունների ներքո։
 
Չնայած ուշ ժամին, Գրիշայի և դերասանուհի Շողեր Թովմասյանի որդին` երեքուկես տարեկան Ալեքսանդրը, ներկա է եղել հայրիկի տարեդարձի խնջույքին և ուրախացել հյուրերի հետ։ Ի դեպ, իրականում, Գրիշան 50–ամյակը բոլորել է կեսգիշերն անց, քանի որ նրա տարեդարձն այսօր է` մարտի 5–ին, սակայն նա օրը տոնել է կիրակի։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում