Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life–ին հայտնում են, որ «Ճակատագրի պատասխանը» խորագրով հեռուստանովելում խաղում են Արտաշես Ղազանչյանը, Անի Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Գոռ Համբարձումյանը, Շողեր Թովմասյանը, Արմեն Մարգարյանը և այլք:
 
Հեռուստանովելը պատմում է Եվրոպայում մեծ հաջողությունների հասած հայ երիտասարդ գիտնական Լևոնի մասին: Նա իրեն հաջողակ մարդ է համարում և չի պատկերացնում իր կյանքը Հայաստանում, սակայն ճակատագրական մի օր ամեն ինչ գլխիվայր է շրջվում:
 
Լևոնին արտաքսում են արդեն հարազատ դարձած օտար երկրից, և  նա ստիպված է վերադառնալ Հայաստան, ուր ոտք չի դրել 18 տարի: Սակայն Լևոնի կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և նա օր օրի ավելի շատ է սիրում իր երկիրը:
 
Աղբյուր՝ life.tert.am