Ականի պայթյունից զոհված Գեղամի վերջին գրառումը 
 
Գեղամը Ֆեյսբուքի իր էջում վերջին գրառումն արել էր նոյեմբերի 16-ին։ Զորամասի շան հետ էր նկարվել։ Հարցնում են․

Ռիմա Ավետիսի

Գեղամ, բա կոչում չունի՞ մեր քութոն։

Գեղամ Զաքարյան

Ունի Ռիմ ջան, մայորա․․․

Րոպեներ առաջ Ռիման գրում է․

Ռիմա Ավետիսի

Աստված հոգիդ լուսավորի․ երկնքում հրեշտակները քիչ էին։

Գեղամի քովեռ ֆոտոյում գրված է՝ Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով միշտ պատրաստ ենք մարտի։

ՀԳ Բայց մարտ չկար, Գեղամ, ուրեմն ինչու՞․․․

Գեղամը 22 տարեկան էր, սպա։ Այս տարվա ամռանն էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ հուլիսի վերջին տեղափոխվել Արցախ՝ ծառայության: Մուսալեռից է։

ՀԳ Հիշեցնենք, որ Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

 

Հասմիկ Բաբաջանյան