Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Կայքը ներկայացրել է 7 եթերային յուղ, որոնք կարող են օգնել թեթևացնել նշանները։
 
Լավանդայի եթերային յուղ։ Լավանդայի եթերային յուղն առողջության համար մի շարք օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ կարող է օգտակար լինել հորմոնների կարգավորման, ջղաձգումների, գլխացավի, սթրեսից և դեպրեսիայից ազատվելու դեպքում։ Չափազանց զգացմունքայնությունն ու դեպրեսիան կարող են հորմոնների անհավասարակշռության հետևանք լինել։ Կարծիք կա, որ լավանդայի բույրը կարող է օգնել որոշակիորեն հանգստանալ, բարձրացնել տրամադրությունը։
Ծոթորի եթերային յուղ։ Ծոթորն օգնում է օրգանիզմին խթանել պրոգեստերոնի արտադրությունը։ Այս հորմոնի ցածր մակարդակը կարող է սթրեսի և մի շարք այլ խնդիրների հետևանք դառնալ։
Ռեհանի եթերային յուղ։ Մակերիկամները պատասխանատու են կորտիզոլ հորմոնի արտադրության համար, որն օգնում է ղեկավարել բացասական զգացմունքները։ Ռեհանի եթերային յուղը կօգնի օրգանիզմին պայքարել էմոցիոնալ և ֆիզիկական սթրեսի դեմ։ Այս եթերային յուղն  օգնում է քնի խանգարումների, հիշողության հետ կապված խնդիրների, սթրեսի դեպքում։
Եղեսպակ՝ շալֆեյ։ Այս եթերային յուղն էներգիայի լավ աղբյուր է։ Այն արդյունավետ է սթրեսից ազատվելու համար։ Եղեսպակի յուղը միացություններ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել էստրոգենի մակարդակը։
Կիտրոնի տերևների եթերային յուղ։ Պրոգեստերոնի և էստրոգենի սխալ արտադրությունը կարող են ցավոտ դաշտանի, անպտղության, ոչ պարբերական դաշտանի պատճառ դառնալ։ Հետազոտություններից մեկի արդյունքի համաձայն՝ կիտրոնի կեղևի և կիտրոնի եթերային յուղի կոմպոնենտներն օգնում են հորմոնների կարգավորման հարցում, լավացնում են լյարդի աշխատանքը։
Սանդալի ծառի եթերային յուղ։ Այս յուղը կարող է օգնել կարգավորել տեստոստերոնի մակարդակը։
Մրտենու յուղ։ Վահանաձև գեղձը պատասխանատու է օրգանիզմի մի շարք գործառույթների համար, այդ թվում՝ մարմնի ջերմաստիճանի կարգավորում, նյութափոխանակության վերահսկում։ Այս յուղն օգնում է կարգավորել վահանաձև գեղձի հորմոնները։