Մարտի 3-ին, ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արամ Պողոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VN 865 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Սևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 51-ամյա Անահիտ Աղաբաբյանին և 20-ամյա Վերոնիկա Սիմոնյանին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
 
Վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են: