Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարանի հարևանությամբ բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Գևորգ Ավագյանի վարած Opel մակնիշի 35 CF 756 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գառնիկ Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակիշի 21 ՏՍ 799 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գ. Ավագյանը՝ Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։
 
Վիրավորներից Գ. Մկրտչյանին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
 
Վթարի պատճառներից է նաև այն, որ նշված հատվածում, ըստ վթարի վայրի հարևանությամբ բնակվողների, 2 օր է, հսկայական փոս են փորել՝ ինչ-որ ջրագիծ անցկացնելու նպատակով, սակայն ոչ մի անվտանգության կանոններ չեն պահպանել. Բացակայում են նախազգուշացնող նշաններն ու արտաքին լուսավորությունը։ 
 
Բնակիչների մի մասը պնդում էր, որ մեղավորը ինչ-որ խանութի սեփականատեր է, մի մասն էլ մեղադրում էին Եղվարդի քաղաքապետարանին։