sportal.am-ը գրում է. Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպումից ունեցած սպասելիքներով:
«Կանենք այն, ինչ անում ենք միշտ, և կփորձենք խաղալ առավելագույնս վստահ: Կփորձենք կրկնել այն, ինչ արեցինք սեփական դաշտում: Հարգում ենք ՊՍԺ-ին, բայց չենք կասկածում մեր ուժերին:
Նեյմարն առանձնահատուկ ֆուտբոլիստ է: Այդպիսի ֆուտբոլիստի բացակայությունը կորուստ է ցանկացած թիմի համար: Այնուամենայնիվ, մենք պետք է շարունակենք նույն ոգով: Հնարավոր է, որ փարիզցիների պաշտպանությունն ավելի լավ գործի, եթե Նեյմարի փոխարեն հանդես գա Դի Մարիան: Ցանկացած դեպքում պետք է ցույց տանք մեր հնարավորությունների առավելագույնը:
Այս դիմակայությունը պետք է ավարտել հնարավորինս լավ: Բարձրակարգ ֆուտբոլիստներին դուր են գալիս այսպիսի հանդիպումները: Մեր կարողությունները ցուցադրելու գերազանց հնարավորություն ունենք: Որպես ավագ, ես պաշտում եմ այսպիսի համդիպումները: Սիրում եմ ոգեշնչել թիմակիցներիս և հանգստություն հաղորդել նրանց»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին՝ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում (23:45): Առաջին խաղում «Ռեալ»-ը 3:1 հաշվով հաղթել է: