Մի քանի ճշմարտություն, որ պետք է դժվար պահերին հիշել
1. Հավատացեք այն ուղուն, որով գնում եք, եթե նույնիսկ երբեմն դադարում եք հասկանալ թե ուր է այն ձեզ տանում:
 
2. Ընդունեք իրականությունը, բաց թողեք ոչ պետքականը և կրկին հավատացեք սեփական ուղուն:
 
3. Առաջ շարժվելու համար օգտագործեք այն ամենը՝ ինչ ունեք, և արեք ամեն հնարավորը՝ քայլ առ քայլ:
 
4. Յուրաքանչյուր կյանքի մարտ իր մեջ կրում է դասեր: Ընդունեք դրանք որպես օրհնություն, այլ ոչ որպես պատիժ:
 
5. Նախքան մեզ համար որևէ իրոք թանկարժեք բան ձեռք բերելը (օրինակ մեր ոգեշնչման և մոտիվացիայի արտաքին աղբյուրներ)՝ մենք պետք է ինչ-որ բան կորցնենք, որպեսզի հասկանանք և վերջապես տեսնենք այն, ինչ մենք միշտ համարել ենք, որ իբր այդպես էլ պետք է լիներ:
 
6. Լսեք սրտին և մտքին, որոնք կարող են մեզ ոտքի կանգնեցնել և առաջ տանել մեզ ճանապարհով, որպեսզի կրկին ձեռք բերենք այն, ինչ մենք համարում ենք վաղուց կորսված:
 
7. Ծիծաղեք կյանքի քաոսում և տվյալ պահին ապրեք գիտակցաբար և գնահատեք դասերը, որոնք ստանում ենք ամեն շրջադարձին:
 
8. Մի համեմատեք ձեր առաջընթացն այլ մարդկանց առաջընթացի հետ և խոստովանեք ձեզ համար այն, որ մենք բոլորս շարժվում ենք մեր անհատական ուղղով, որտեղ ամեն մարդ ունի իր հեռավորությունը և իր շարժման տեմպը:
 
9. Այն բաները, որ մենք երբեք չենք ցանկացել և սպասել, կարող են վերջին հաշվով պարզել այն, ինչ մեզ անհրաժեշտ է:
 
10. Ինչպես էլ որ գնաք, ուր էլ որ գնաք, դուք միևնույնն է արդյունքում կհասնեք ճիշտ վայրը ճիշտ ժամանակում: