Խոյ.
Խոյերին այս գարնանաը սպասվում է մեծ սեր և երջանկություն, քանի որ նրանք 2018թ.-ը սկսել են մեծ եռանդով և ակնկալիքներով: Եվ սա հենց այնպես չէ. չէ՞ որ մարտի 7-ը իրենց աստղագուշակում Մերկուրիի անցումն է, որն էլ պատասխանատու է ինֆորմացիայի և հաղորդակցության համար: Դուք կցանկանաք անցկացնել ձեր ժամանակի մեծ մասը սիրած էակի հետ և այդ հարաբերությունները ավելի ամրացնել: Դեռ վաղ է ամուսնության մասին խոսելը և մտածելը, քանի որ դեռ վստահ չեք կարող լինել, սա ակնթարթային հրապուրանք է, թե իրական սեր:
 
Ցուլ. Աստղերը, այս գարնանը, Ցլերին խորհուրդ են տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել նեղ անձնականին: Եթե դուք դեռ չունեք երկրորդ կես, ուրեմն պետք է մտածել, թե ի՞նչը այն չէ: Իսկ նրանք, ովքեր արդեն ամուսնացած են, կարող է խոչընդոտներ առաջանալ ամուսնու հետ: Սակայան կարիք չկա անհանգստանալու. ամեն ինչ անցողիկ է և կկարգավորվի:
 
Երկվորյակներ. Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս վերադարձնել նախկին հարաբերությունները, եթե դրանք վերջնականապես չեն ոչնչացվել: Դեռ ուշ չէ ներողություն խնդրել, ջնջել որոշ հիշողություններ անցյալից: Սա այդքան էլ դժվար չէ: 
 
Խեցգետին. 2018թ.-ի մարտը, Խեցգետինների համար բավականին պասիվ կլինի: Կարող եք այս ամիս հանգիստ լինել և ամեն ինչ թողնել զուգընկերոջ վրա, որը նա ինքը պետք է լուծի: 
 
Առյուծ. Առյուծներին խորհուրդ է տրվում զբաղվել ընտանեկան հարցերով: Ռոմանտիկան, իհարկե լավ է, սակայն հիմա ընտանիքը ավելի շատ ունի ձեր ուշադրության կարիքը: Կարևոր նախապայամանը. պետք չէ տրվել խնդիրներին, քանի որ ձեր երկրորդ կեսը այն կկիսի ձեզ հետ:
 
Կույս. Նույնիսկ այն Կույսրը, ովքեր որ մտածում էին, որ կգտնեն իրենց իդեալական մարդուն, այս ամիսը նրանց չափազանց կզարմացնի: Դուք ունեք բոլոր շանսերը՝ հանդիպելու ձեր երազանքների սիրուն:   
 
Կշեռք. Կշեռքներ, եթե դուք մինչև հիմա միայնակ եք և չեք էլ մտածում սրա մասին, ապա աստղերը հուշում են, որ այսպես շարունակել պետք չէ: Եթե ցանկանում եք դժգոհել, որ 2018-ը ձեր նկատմամբ անարդար է, ուրեմն միակ մեղավորը դուք եք: Պետք է գործել: Ինչպե՞ս: Շատ հեշտ և հանգիստ. ավելի շատ շբվեք մարդկանց հետ, մի՛ խուսափեք շբումից, ցույց տվեք իրական զգացմունքները: Հիշեցե՛ք, որ ձեր բախտը ձեր ձեռքերում է:
 
Կարիճ. 2018թ.-ի մարտի 9-ից սկսած Յուպիտերը կշրջվի Կարիճների համաստեղության վրա: Սա այնքան էլ հաջող չէ: Պետք չէ պանիկայի ենթարկվել: Ամեն ինչ թույլատրելի է: Միայն պետք է տարբերել անձնական խնդիրները մնացածից և դրանք լուծել դեմ հանդիման:
 
Աղեղնավոր. Աղեղնավորները, որոնք դեռ չեն գտել իրենց միակին, կարող է և հանդիպեն հետաքրքիր մարդու, ում հետ նրանց հետաքրքիր կլինի անցկացնել ժամանակը և ով կփոխի նրանց աշխարհընկալումը:
 
Այծեղջյուր. Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում գարնան առաջին ամսին լինել ավելի ուշադիր անծանոթների հետ շբվելիս: Նրանցից որևէ մեկը կարող է ձեր երկրորդ կեսը լինել: Ողջ դժվարությունը կայանում է նրանում, որ հենց դուք պետք է գլխավոր քայլերը անեք: 
 
Ջրհոս. Այն ջրհոսները, ովքեր արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, այս ամիս նրանց համար չէ: Հանգամանքները այնպես կդասավորվեն, որ հարաբերությունների համար այդքան էլ ժամանակ չեք ունենա: 
 
Ձկներ. 2018թ.-ի մարտին Ձկներին չի հաջողվի ունենալ կայուն հարաբերություններ: Այս ամիս դուք կնախընտրեք փոքրիկ ռոմանտիկ սիրավեպեր: