armtimes.com-ը գրում է. Լոնդոնի «Արսենալի» հանդերձարանում մթնոլորտը լարված է: Այս մասին գրում է բրիտանական The Sun-ը: Թիմը 4 պարտություն է կրել վերջին 4 խաղերում, ինչը սրել է իրավիճակը: Ֆուտբոլիստները մեղադրում են մեկը մյուսին, իսկ գլխավոր մարզիչ Արսեն Վերգերն այլեւս չի վերհսկում իրավիճակը:
 
Նշվում է, որ «զինագործների» խաղացողներից ոչ մեկը չի ցանկանում ընդունել մեղքի իր բաժինը: Անհաջողությունների համար նրանք քննադատում են մեկը մյուսին, ու սլաքներն ուղղված են հատկապես Հենրիխ Մխիթարյանի ու Մեսութ Օզիլի վրա:
 
Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի աստղային ձեռքբերումներից է, ու նրանից սպասելիքները շատ են, որոնք, սակայն, նա չի արդարացնում: Ըստ թիմակիցների՝ հանդիպումների ընթացքում ՀՀ հավաքականի ավագը չի հասցնում այն մրցակիցների հետեւից, որոնց վերահսկելն իր պարտականությունն է:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում