sportal.am-ը գրում է. Այս գիշեր Փարիզի հյուրանոցներից մեկի տարածքում, որտեղ հանգրվանել են «Ռեալ»-ի ֆուտբոլիստները, ՊՍԺ-ի մի խումբ երկրպագուներ մեծ աղմուկ են բարձրացրել: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
 
Փարիզյան ակումբի երկրպագուները թմբուկի հարվածների և ճայտրուկների միջոցով փորձել են խանգարել «սերուցքայիններ»-ի ֆուտբոլիստների քունը: Տեղի ոստիկանությունն արձագանքել է նրանց պահվածքին:
 
Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին, Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս»-ում կընդունի «Ռեալ»-ին, որին առաջին խաղում 1:3 հաշվով պարտվել է:
 
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում