«ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ կազմակերպությունն Արցախին ռազմական օգնություն չի ցուցաբերի, քանի որ վերջինը ՀԱՊԿ անդամ չէ:
 
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են, սակայն ոչ այն աստիճանի, որ 2 պետությունները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»:  
 
Սիդորովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ, ուստի նրա առաջ ունի պարտավորություններ։
 
«Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ-ը նրանց վտանգի մեջ չի թողի»,- ասել է նա:
 
Աղբյուր՝ shabat.am