Երեկ Հանրայինով  մեկնարկեց «Տանդեմ» սիթքոմը, որտեղ հեռուստադիտողները հնարավորություն ունեն Սոֆյա Պողոսյանին տեսնելու բոլորովին այլ ամպլուայում։ Նրա հերոսուհին` Մայրանուշը մոդել է, սակայն այս դեպքում չի օգտագործել մոդելի կարծրատիպային «հիմարիկ» կերպարը։ Սոֆյան Tert.am Life–ին պատմել է նոր աշխատանքի մասին։
 
«Ինձ ամենից շատ գրավեց այն, որ Մայրանուշը մոդելի  ստանդարտ տեսակի մեջ չէ, այլ մոտեցում  է մասնագիտության հանդեպ։ Թեթև է, բայց ոչ թեթևամիտ։ Շատ եմ սիրել Մայրանուշին»,– ասաց նա ու հավելեց, որ հումորային ժանրում ներկայանալն էլ մեկ այլ առավելություն էր։
 
Հատկապես հայաստանյան իրականության մեջ, երբ ռեժիսորները նախընտրում են դերասաններին ներկայացնել այն կերպարներում, որոնցում նախկինում արդեն հանդես են եկել, Սոֆյային ուրախացրել է այլընտրանքային մոտեցումը։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում