shabat.am-ը գրում է. Բաշկորտոստանում ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է ավտոմեքենա վարող հարբած կնոջը, սակայն վերջինս հրաժարվել է դուրս գալ ավտոմեքենայից` սկսելով ներսից կոտրել այն կացնով:
 
Այս մասին ասվում է «ВКонтакте»-ի խմբերից մեկում:
 
Ըստ ականատեսների՝ կինն ուշադրություն չի դարձրել հետևում նստած երեխայի լացին:
 
Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է համոզել կնոջը դուրս գալ ավտոմեքենայից ու ոստիկանական ավտոմեքենան նստեցնել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Ստերլիտամակ քաղաքում:
 
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում